top of page

Ազոտական պարարտանյութը 6500-ից դարձել է մոտ 20 հազար դրամ, իսկ սուբսիդավորում չկա․ Արթուր Խաչատրյան

  • Nov 20, 2022
  • 1 min read

Ինչպե՞ս եք տեսնում գյուղացու ապագան։ Այդ մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ ազոտական պարարտանյութի գինը 6500-ից դարձել է 20 հազար դրամ։


Ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս պահին Հայաստանը բանակցություններ է վարում տարբեր երկրների հետ, որպեսզի էժան պարարտանյութ ներկրվի։


«Մենք փորձում ենք անցնել արտադրողական գյուղատնտեսության։ Մենք, ըստ էության, ամեն բան անում ենք, որ գյուղացու կյանքի որակը փոխվի»,- ասաց նա։ Վահան Քերոբյանը նշեց, որ Կառավարությունն ամեն ինչ անում է, որ գյուղական տնտեսությունների արտադրողականությունն ավելանա։


Արձագանքելով՝ Արթուր Խաչատրյանն ասաց՝ լավ եք անում, որ արտադրողականության բարձրացման մասին եք խոսում, բայց մարդիկ մի քանի ամսից սկսելու են ցանել, իսկ իրենց գումարը սերմ կամ պարարտանյութ գնելուն չի հերիքում։


«Դրա համար ի՞նչ եք անելու։ Հասկանում եք չէ՞, որ հացը կթանկանա»,- նշեց նա։


Վահան Քերոբյանն էլ պատասխանեց, որ իրենք ակտիվ գործողություններ են անում՝ գյուղատնտեսությունը զարգացնելու համար։


Նա նշեց, որ ինտենսիվ այգիներ մշակելու ծրագրեր են մշակվում։


Ինչ վերաբերում է հացահատիկին, ապա Քերոբյանն ասաց, որ երկու տարի առաջ աշնանացան ցորենի ծրագիրն է սուբսիդավորվել, իսկ նախորդ տարի՝ թե՛ աշնանացանը, թե՛՝ գարնանացանը։


«Եթե պարզվի՝ դա արդյունք ունեցել է, ապա կկրկնենք»,- ասաց նա։


 
 
1/3479
bottom of page