top of page

Չարենցավանի համայնքապետարանը պարբերաբար մեկ ընկերության հետ պայմանագիր է կնքել

  • Nov 20, 2022
  • 1 min read


Չարենցավանի համայնքապետարանը տարբեր համայնքների լուսավորության համակարգի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար պայմանագիր է կնքել նույն ընկերության հետ։ Մասնավորապես, համայնքապետարանը սեպտեմբերի 28-ին Կարենիս գյուղի լուսավորության համակարգի հիմնանորոգման աշխատանքների համար պայմանագիր է կնքել «Աշոտ և Հայկ եղբայրներ» ՍՊԸ -ի հետ։ Այդ պայմանագրով ընկերությանը մատուցված ծառայության համար փոխանցվել է 4 999 000 դրամ։


Նույն ընկերության հետ Չարենցավանի համայնքապետարանը նոյեմբերի 24-ին 6 500 000 դրամի պայմանագիր է կնքել Արզական գյուղի լուսավորության համակարգի հիմնանորոգման աշխատանքների համար։


Բջնի գյուղում ևս նույն աշխատանքի իրականացման համար Չարենցավանի համայնքապետարանը 3 750 000 դրամի պայմանագիր է կնքել «Աշոտ և Հայկ եղբայրներ» ՍՊԸ-ի հետ։


«Աշոտ և Հայկ եղբայրներ» ընկերությունը հիմնադրվել է 2016թ-ին։ Տնօրենը Լիանա Վլադիկի Հայրապետյանն է, իսկ գործարքներում ներգրավված է նրա հետ նույն հասցեում բնակվող Գևորգ Պրազյանը։


Արմինե Նավոյան

 
 
1/3479
bottom of page