top of page

Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

  • Nov 20, 2022
  • 1 min read

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։

Այդ մասին MediaHub-ին հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ դատարանը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կալանքի հարցը քննել է 3 օրում, որոշումը հրապարակվել է շաբաթ օրը։

2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությամբ կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին։ Նա մեղադրվում շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

 
 
1/3479
bottom of page