top of page

ԵՊՀ-ում ռեկտորի ընտրությունից մեկ օր առաջ աշխատակիցները պարգևավճարներ են ստացել

  • Nov 20, 2022
  • 1 min read


Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԵՊՀ-ում տեղի է ունենալու ռեկտորի ընտրություն։ Միակ թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է, ով սերտ հարաբերություններ ունի իշխանությունների հետ, իսկ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նախագահում է Հովհաննիսյանի մտերիմ, ՔՊ վարչության նախագահ, համատեղությամբ՝ Պաշտպանության նախարար՝ Սուրեն Պապիկյանը։


MediaHub.am-ի տեղեկություններով երեկ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը հավելավճարներ է ստացել և սա պատահական չէ, քանի որ ԵՊՀ-ում հավելավճարներ հազվադեպ են տալիս, իսկ ռեկտորի ընտրությունից մեկ օր առաջ աշխատակիցներին պարգևատրելը հավելյալ ժեստ է։


Նշենք, որ այս պահին ԵՊՀ-ում ուսանողները ակցիա են իրականացնում, նրանք դեմ են Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությանը։


Արմինե Նավոյան

1/3479
bottom of page