Աշնան վերջին օրերը՝ Մայր տաճարի բակում և մարդկանց աչքերում․ ՖՈՏՈՇԱՐՔ
- Nov 20, 2022
- 1 min read

Միածնի իջնելու վայրը՝ մեր Էջմիածինը, աստվածային ուժով իրեն է ձգում ոչ միայն հայաստանցիներիս, այլև ամբողջ մոլորակի հայերին և գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։ Մեր Մայր տաճարը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական շինություններից մեկը՝ կառուցված 301-303 թվականներին, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։
MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը շրջել է Էջմիածնի՝ աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկի բակում և պատկերել աշունը եկեղեցու ֆոնին և մարդկանց աչքերում։





























