top of page

ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միության ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

  • Nov 20, 2022
  • 1 min read


ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միության շնորհավորական ուղերձը՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ․


Դեկտեմբերի 20-ն ընդունված է որպես Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հիմնադրման օր՝ կառույց, որը չնայած քաղաքական ալեբախումների ժամանակներում ունեցել է գոյության և ստվերոտ շրջափուլ, սակայն գերազանցապես ապրել ու գործել է երկրի համար ողնասյուն լինելու, պետականության պահպանման գաղափարով: Համակարգի համար նվիրական այս օրը շնորհավորում ենք գործող և պահեստազորում գտնվող բոլոր աշխատակիցներին, մաղթում խաղաղ ծառայություն, բարեկեցություն, աշխատանքային ձեռքբերումներ:


Հայրենիքի համար այս օրհասական պահին անվտանգության ծառայության աշխատակցի բարձր կոչումն է բոլորիս պարտավորեցնում անտարբեր չլինել, մի կողմ չքաշվել երկրի առջև ծառացած խնդիրներից: Ի վերջո գալու է պահը, երբ ամեն մեկն իրեն հարց է ուղղելու` ստեղծված իրավիճակում ինչ է արել ինքը Հայաստանի համար:


Որպես ավանդույթների շարունակություն ու շարունակականություն, ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն այսօր խորհրդի անդամներով ծաղիկներ է խոնարհել կառույցի երկարամյա տնօրեն Գորիկ Հակոբյանի, տնօրենի առաջին տեղակալ Հրաչյա Հարությունյանի շիրիմներին:




 
 
1/3479
bottom of page