ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ
- Nov 20, 2022
- 1 min read

Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա, ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի տարածած հայտարարությունում:
Նա հայտնում է նաև, որ քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում:




















