top of page

ՀՀ զինված ուժերում այսօր նշվում է բուժծառայողի մասնագիտական օրը. Արմեն Մուրադյան

  • Nov 20, 2022
  • 1 min read


Զինվորականի և բժշկի երդման ներքո դուք ձեր ուսերին եք կրում մեր հայրենիքի պաշտպանների առողջացման և կյանքերի փրկության պատասխանատու գործը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:


«100-ամյա բժշկական բուհի ռազմաբժշկական ֆակուլտետը կրթում և բուժծառայողների շարքերն է համալրում հմուտ ռազմական բժիշկներով, որոնք արդեն ապացուցել են՝ թիկունքում, թե սահմանին, զինվորի ու սպայի կողքին են:

Հարգելի ռազմական բժիշկներ, բուժաշխատողներ, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ, որպեսզի ձեր գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները կիրառեք միայն խաղաղ պայմաններում: Ձեզ բարի ծառայություն և նորանոր ձեռքբերումներ»:


1/3479
bottom of page