Լիլիթ Մակունցի եղբայրն ազատվել է փոխվարչապետի օգնականի պաշտոնից
- Nov 20, 2022
- 1 min read

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դեկտեմբերի 10-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահե Մակունցին 2021 թվականի դեկտեմբերի 10-ից ազատել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։
Նշենք, որ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով՝ Վահե Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն է։ Նա այս պաշտոնին նշանակվել էր օգոստոսի 24-ին։




















