top of page

Մահացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Մուշեղ Հովսեփյանը

  • Nov 20, 2022
  • 1 min read

Այսօր 60 տարեկան հասակում մահացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը։

Այդ մասին տեղեկացնում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ֆեսբուքյան էջը։


«ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և ուսանողների անունից խոր ցավակցություն ենք հայտնում Մուշեղ Հովսեփյանի ընտանիքին, մտերիմներին ու բարեկամներին, սգում ենք այս անդառնալի ու ծանր կորուստը և ապավինում այն լուսավոր, վեհ ու առինքնող կերպարին, որ իր ապրած 60 տարիներին կերտեց Մուշեղ Հովսեփյանը՝ դառնալով սկզբունքայնության, մարդասիրության, ընկերասիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:

Ցավալի կորուստ բոլորիս համար»,- ասված է գրառման մեջ։

1/3479
bottom of page