top of page

Մասիս համայնքը ղեկավարի նոր պաշտոնակատար ունի

  • Nov 20, 2022
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սայեն Հայրապետյանը նշանակվել է Մասիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:


ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր վերջինիս ներկայացրել են Մասիսի համայնքապետարանի աշխատակազմին:


Նախարարն ու մարզպետը շնորհավորել են Սայեն Հայրապետյանին և ընդգծել, որ համայնքի ծառայողները պետք է շարունակեն իրենց ամենօրյա աշխատանքը՝ հանուն համայնքի ու երկրի շենացման: Վերջիններս շնորհակալություն են հայտնել նաև համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանին իր կատարած աշխատանքի համար:

 
 
1/3479
bottom of page