top of page

ՄԻՊ-ն այցելել է այն զինծառայողներին, որոնք գերությունից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորվել են

  • Nov 20, 2022
  • 1 min read

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Իմ հանձնարարությամբ՝ այսօր այցեր ենք իրականացրել ՀՀ այն զինծառայողներին, որոնք ադրբեջանական գերությունից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորվել են:


«Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են փաստաթղթեր, ինչպես նաև նրանց իրավունքների վիճակը, այդ թվում՝ գերեվարումից սկսած:


Քիչ առաջ ամփոփեցինք այցերը, որոնց արդյունքներով պետական համապատասխան մարմիններին կհասցեագրվեն անհրաժեշտ գրություններ: Կձեռնարկվեն այլ անհրաժեշտ քայլեր»:



1/3479
bottom of page