top of page

Նախօրեին բացահայտվել է հանցագործության 52 դեպք, որից 10-ը՝ անձնական ունեցվածքի գողության

  • Nov 20, 2022
  • 1 min read


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 7-ական, խարդախության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության ու կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու, սառը զենք կրելու, ինքնիրավչության և ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։


Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 
 
1/3479
bottom of page