Ով է «Հայաստան» խմբակցության՝ ՀՌՀ անդամի թեկնածուն
- Nov 20, 2022
- 1 min read

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի համար առաջադրել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը: Թեկնածուին կներկայացնի նույն խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Ռուբիկ Հակոբյանը քաղաքական գիտությունների թեկնածու է, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում ՀՀ առաջին գլխավոր հյուպատոսը (2000-2008 թթ.): Ներկայումս նա հանդիսանում է քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրենը:




















