top of page

Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ են քննարկել

  • Nov 20, 2022
  • 1 min read


Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:


Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների կատարման ընթացքի և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված հարցեր, մտքեր են փոխանակվել իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

 
 
1/3479
bottom of page