Քանաքեռցի «Տույ»-ը՝ սպանությունից վայրկյաններ առաջ. բացառիկ կադրեր
- Nov 20, 2022
- 1 min read

Կադրերում երևում է, թե ինչպես են «Քանաքեռցի Տույ» անունով հայտնի Արթուր Ղազարյանը և նրան ուղեկցող անձինք նոյեմբերի 11-ին՝ կեսգիշերից հետո, գալիս նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի առանձնատուն, մնում այնտեղ մի քանի րոպե և ցանկանում դուրս գալ, որից հետո արդեն տան մուտքի մոտ տեղի է ունենում փոխհրաձգություն: «Տույ»-ն ու նրա երկու ուղեկիցները սպանվում են, սպանվում է նաև նախկին պատգամավորը:
Ղազարյանի և նրա ուղեկիցների սպանության մեջ կասկածվողները՝ այդ թվում և Սիմոնյանի որդիները, կալանավորված են:




















