top of page

ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի և այլ երկրների դեսպանների հետ

  • Nov 20, 2022
  • 1 min read


Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հունվարի 14-ին հանդիպել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի,Ուզբեկստանի և Ադրբեջանի դեսպաննների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:


Դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին մանրամասն տեղեկացվել է հունվարի 9-13-ը Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի Դաշնության՝ անվտանգության միջազգային իրավական երաշխիքների ապահովման հարցերի շուրջ կայացած խորհրդակցությունների արդյունքները, ինչպես նաև այս թեմայի քննարկումը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում։

 
 
1/3479
bottom of page