Առանց նախապայման, նշանակում է՝ առանց նախապայման․ Ռուբինյան
- Nov 20, 2022
- 1 min read

Տեղի է ունեցել երկու կողմերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի մասին երկու երկրների ԱԳՆ-ները հայտարարություն են տարածել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ առաջին հանդիպման ժամանակ Թուրքիան բավականին կառուցողական վարքագիծ է դրսևորել։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիան ինչ-որ նախապայմաններ առաջ քաշի, Ռուբինյանը չպատասխանեց՝ ասելով, որ ինքը վերլուծաբան չէ, և կարող է միայն ֆիքսել այն, ինչ եղել է։
Իսկ թե ինչպես կընթանա գործընթացը, կախված է Թուրքիայից։
Նա նշեց՝ Հայաստանը միտված է բովանդակային քննարկման շուտափույթ մեկնարկին։
Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, ապա նա նշեց, որ դա որևէ իշխանության օրոք չի եղել հայ-թուքական հարաբերությունների կարգավորման պայման։
«Առանց նախապայմանների, նշանակում է՝ առանց նախապայմանների»,- ասաց նա՝ հավելելով, որ երկու կողմերն էլ չպետք է նախապայման ունենան։




















