Գյումրիում տարածված գազի հոտը փորձարկման արդյունք է. Շիրակի մարզպետարան
- Nov 20, 2022
- 1 min read

Շիրակի մարզպետարանը հայտարարություն է տարածել՝ բնակիչներին հորդորելով չանհանգստանալ քաղաքում տարածված գազի հոտի պատճառով:
«Գյումրիում տարածված գազի հոտը մեր քաղաքացիների անհանգստությունն է առաջացրել։ Պատասխանատուների վստահեցմամբ՝ փորձարկման արդյունք է և անհնագստանալու կարիք չկա»,- ասված է հայտարարությունում։




















