Շնորհավոր լեգենդար հրամանատար․ այսօր Քյոխի ծննդյան օրն է
- Nov 20, 2022
- 1 min read

Այսօր՝ հունվարի 25-ին, Արցախի Հանրապետության լեգենդար «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատար, Արցախի հերոս, ժողովրդի սիրելի Քյոխի՝ գնդապետ Կարեն Ջալավյանի ծննդյան օրն է։
2015 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Ջալավյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
2016 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
2020 թվականի հոկտեմբերի 1-ին, Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Կարեն Ջալավյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրվել է Արցախի բարձրագույն պետական կոչման՝ Արցախի հերոսի։




















