top of page

ՔՊ-ն պարտվել է ևս մեկ գյուղում

  • Nov 20, 2022
  • 1 min read


Արարատի խոշորացված համայնքի Սուրենավան գյուղում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն պարտվել է:


«Հզոր համայնք» կուսակցությունը, որի ավագանու ցուցակում էր նաև Սուրենավանի գործող համայնքապետ Կարո Կարապետյանը 60-ից ավել ձայներով առաջատարն է:


«Հզոր համայնք»՝ 442 ձայն,

ՔՊ-ի օգտին՝ 380,

Ֆիրդուս Զաքարյանի «Կայունություն» կուսակցության՝ 25,

«Հանուն Հանրապետության»՝ 50 ընտրող,

Անվավեր՝ 15 քվեաթերթիկ:


Սուրենավանը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայրենի գյուղն է, ընտրատարածքային հանձնաժողովն էլ ղեկավարում էր Աղազարյանի ավագ որդին։

 
 
1/3479
bottom of page