Տապալել է ծառն ու կիսակողաշրջված հայտնվել սանդուղքների վրա
- Nov 20, 2022
- 1 min read

Երեւանում դեկտեմբերի 10-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։
ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Արմեն Անդրեասյանը իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի Ծերեթելիի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատից կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ հայտնվել «Բռավո» ուսումնական կենտրոնի մուտքի մոտ, կոտրելով ցուցանակն ու գովազդային վահանակը և կիսակողաշրջված վիճակում հայտնվել նկուղ տանող սանդուղքների վրա:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:




















