top of page

Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվեն Քըլըչ-Ռուբինյան հանդիպման արդյունքները

  • Nov 20, 2022
  • 1 min read


Թուրքիայի կառավարության այս շաբաթվա նիստում օրակարգում ներառված հիմնական թեմաներից բացի անդրադարձ է լինելու նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. գրել է Ermenihaber.am-ը։


Ըստ «CNN»-ի թուրքական ծառայության՝ մասնավորապես քննարկվելու է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպման արդյունքները: Հաղորդվում է, որ նիստի օրակարգի 3 հիմնական թեմաներն են լինելու տնտեսությունը, համաճարակը և ահաբեկչության դեմ պայքարը:


Թուրքիայի կառավարության նիստը հունվարի 17-ի փոխարեն տեղի կունենա հունվարի 20-ին՝ պայմանավորված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցով Ալբանիա։

 
 
1/3479
bottom of page