Վարորդը վթարի է ենթարկել չթույլատրվող հատվածով անցնող երեխային
- Nov 20, 2022
- 1 min read

Դեկտեմբերի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Ռուբեն Ա.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևան 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկված երեխային, ով մոտ 10 տարեկան է, տեղափոխեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որից հետո վարորդը կատարվածի մասին ահազանգել է ոստիկանություն: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Երեխան եղել է մոր հետ և փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով։




















