Վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը․ կա տուժած
- Nov 20, 2022
- 1 min read

Հոկտեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:30-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ, 27-ամյա Նարեկ Զ.-ն, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Մոնթե Մելքոնյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնը:




















