Վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում
- Nov 20, 2022
- 1 min read

Դեկտեմբերի 31-ին ճանապարհի մերակասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավաան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Մարմարիկ գետում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ուղևորներ, Սևան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Լիլիթ Մ.-ն և 3- ամսական Սամվել Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:




















