Վարորդը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, հնչեցրել է հայհոյանքներ
- Nov 20, 2022
- 1 min read

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19.10-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Մելքումովի փողոցում ծառայություն կատարելիս կանգնեցրել են «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
42-ամյա վարորդը եղել է ակնհայտ ոգելից խմիչքի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին և տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ։
Նա խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Կատարվում է նախաքննություն:




















