top of page

Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 1544 խախտում

  • Nov 20, 2022
  • 1 min read


Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։

Հունվարի 17-ից 24-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1544 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 237 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։


89 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 6-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 52-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 71-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 223-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։



Պարեկները հայտնաբերել են 4 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 30 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։


Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։




 
 
1/3479
bottom of page