Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի 11 համայնքներում
- Nov 20, 2022
- 1 min read

Հայաստանի քննրական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած Երևանի բնակիչ՝ 63-ամյա Սարգիս Հովհաննիսյանի ահազանգի փաստով, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ այդ օրը Ս. Հովհաննիսյանը հայտնել է Շենգավիթի ոստիկաններին, որ նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան մուտքի դուռը բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից գողություն կատարել։
Աղբյուրը նաև գրում է, որ Ս. Հովհաննիսյանը հանրությանն ավելի շատ հայտնի է «Կադիլակ Սերոժ» մականվամբ, ով նախկինում աշխատել է նաև որպես Շենգավիթի թաղապետ։ Նրա տանից գողացել են նաև այս տարի Արցախի Հանրապետության նախագահի կողմից որպես պարգևատրում նրան տրված չեխական արտադրության 9 մմ տրամաչափի ատրճանակը։




















