top of page

Զինավոր Մեղրյանը նոր պաշտոն ունի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում

  • Nov 20, 2022
  • 1 min read


Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հրամանով Զինավոր Մեղրյանը նշանակվել է բռնցքամարտի ֆեդերացիայի Երևան քաղաքի տարածքային աշխատանքների պատասխանատու համակարգող: Այդ մասին հայտնում են ֆեդերացիայից։


«Զինավոր Մեղրյանը ծնվել է 1983 թվականի մայիսի 26-ին: Ավարտել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը: Իրավական գիտությունների թեկնածու է, փաստաբանների պալատի նախագահի ծրագրերի գծով խորհրդական: Զինավոր Մեղրյանը ղեկավարել է մի շարք կազմակերպություններ, իրականացրել է նաև բազմաթիվ հասարակական ծրագրեր:


Զինավոր Մեղրյանը պարբերաբար կայցելի մայրաքաղաքի մարզակառույցներ, տեղում կծանոթանա տարվող աշխատանքներին, առկա խնդիրներին և կփորձի ֆեդերացիայի ղեկավարության ու մարզադպրոցների պատասխանատուների հետ համատեղ նպաստել մարզադպրոցներում բռնցքամարտի մարզումային պայմանների բարելավմանը, ինչպես նաև մյուս խնդիրների կարգավորմանը»,- նշում են ֆեդերացիայից:

 
 
1/3479
bottom of page