top of page

Քաղաքական գործիչները պետք է բացառեն բազմաբևեռության պայմաններում քաոսային մրցակցությունը․ Լավրով

  • Nov 20, 2022
  • 1 min read



Քաղաքական գործիչները պետք է ապահովեն տնտեսական և քաղաքական ազդեցության կենտրոնների զարգացումը՝ միաժամանակ բացառելով քաոսային մրցակցության ի հայտ գալը։


Այս մոտեցումը կարևոր է բազմաբևեռության ժամանակակից պայմաններում։Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ուժի նոր կենտրոնները վաղուց են հաստատվել համաշխարհային ասպարեզում և ուժեղանում են որպես տնտեսական զարգացման կենտրոններ, որպես ֆինանսական ուժի կենտրոններ, և դրա հետ մեկտեղ գալիս է քաղաքական ազդեցությունը»,-ասել է Լավրովը։ «Ուստի քաղաքական գործիչների խնդիրն է ապահովել, որ այս բազմաբեւեռությունը նման ոչ լեգիտիմ, անընդունելի միջոցներով չվերածվի քաոսային մրցակցության»,-նշել է Լավրովը։


Լավրովը հավելել է, որ հիմնական նախաձեռնությունն այժմ ուղղված է համաշխարհային ասպարեզում խոշոր խաղացողների շահերի ներդաշնակեցմանը։ «Մեր շահերից է բխում այնպես անել, որ քաոս չառաջանա», ընդգծել է Լավրովը։

 
 
1/3479
bottom of page