top of page

ԱԺ նախագահը և պատգամավորները մեկնում են Վաշինգտոն

  • Nov 20, 2022
  • 1 min read


Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, հունվարի 15-ին գործուղման կմեկնի ԱՄՆ: Այս մասին տեղեկանում են ԱԺ պաշտոնական կայքից.

«2022 թվականի հունվարի 15-20-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը», - ասվում է ԱԺ նախագահի կարգարդրության մեջ:

Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարներ, Արթուր Վանեցյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ինչպես նաև խորհրդարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ:

Նշենք, որ ԱԺ նախագահի պարտականություններն այդ ընթացքում կատարելու է ԱԺ փոխնախագահ Հակոբ Կարապետյանը:

 
 
1/3479
bottom of page