top of page

Սևերի և սպիտակների կnրծանարար թեզերից հրաժարվելու շրջանակում պետք է վերականգնվի հանդուրժողականությունն ու խոսքի ազատությունը. Հենրիխ Դանիելյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 29
  • 1 min read

ree

Մենք պետք է պայքարենք, որ միջազգային կառույցների աչքերը բացվեն և նրանք հայացք սևեռեն այս անօրինական գործողություններին և դրանց դադարեցմանն ուղղված գործընթացին: Այս մասին Ազգային ժողովի դիմաց, բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը: Այն ուղղված է Հայաստանում քաղաքական բանտարկյալների և Բաքվում պատանդառվածների ազատությանը:

«Այսօր ՀՀ-ում արդարությունը առնվազն հիվանդացել է և մենք պետք է բուժենք այն արդարությունը, որն ունեցել ենք մինչև 2018 թվականը: Խոսքի ազատությունը և քաղաքական հանդուրժողականությունը պետք է վերականգնվի սևերի և սպիտակների կործանարար թեզերից հրաժարվելու շրջանակում»,-նշեց նա: 

Նա թվարկեց քաղաքական հայացքների համար Հայաստանում անազատության մեջ գտնվողների անունները, ինչպես նաև ռազմաքաղաքական ղեկավարների անունները, որոնք այս պահին գտնվում են ադրբեջանական բանտում: Ներկաներն «ազատությու՛ն» վանկարկեցին:

Դանիելյանը կոչ արեց եվրոպացի գործընկերներին անտարբեր չմնալ և հստակ քայլեր ձեռնարկել նրանց ազատության համար: 

Հիշեցնենք, որ այժմ Ազգային ժողովում տեղի է ունենում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը:

1/2939
bottom of page