Օվերչուկը՝ Ռուսաստանի և Հայաստանի երկաթուղային կապի մեկնարկի մասին
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

Ռուսաստանից դեպի Հայաստան ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը, որը անցնում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, սկսել է գործել՝ երկարատև դադարից հետո։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ այս նախաձեռնությունը Հարավային Կովկասի համար հանդիսանում է իրական քայլ խաղաղության և համագործակցության ուղղությամբ:
Նրա խոսքով՝ անկախության հռչակումից հետո առաջին անգամ է, երբ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային ուղիղ կապ է հաստատվում՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Օվերչուկը ընդգծել է, որ հաղորդակցության այս ձևաչափը կարող է նպաստել տարածաշրջանի տնտեսական ինտեգրմանը և կայունությանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ առևտրի և փոխադարձ բեռնափոխադրումների զարգացման համար։




















