top of page

Պիտի սպասենք ՀԾԿՀ-ի որոշմանը և այդ որոշումից հետո մեր մոտեցումը ձևակերպենք. Փաշինյանը` ՀԷՑ-ի ճակատագրի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Պիտի սպասենք ՀԾԿՀ-ի որոշմանը և այդ որոշումից հետո մեր մոտեցումը ձևակերպենք, ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ  Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի ճակատագրի մասին հարցին:

«Նախկինում էլ ես երկու սցենար եմ նշել, այդ սցենարները մնում են ուժի մեջ:  ՀԾԿՀ-ի որոշումը բովանդակություն է ունենալու, որը հնարավոր կամ անհնար է դարձնելու մեր մտածած սցենարները»,- նշել է նա:

Եթե ելնենք այն կանխավարկածից, որ հնարավոր է դառնալու, պետք  է ելնենք այն հարցից, թե ինչքան է գինը: Իսկ գինը պետք է որոշվի համակողմանի ուսումնասիրության արդյունքում: «Եթե դա կլինի տրամաբանական գին, ես ասել եմ, որ շատ լրջորեն դա կքննարկվի, իսկ եթե շատ մեծ կլինի գինը և մենք կհասկանանք, որ պետական միջոցներով դա չենք կարող իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով»,- ասել է Փաշինյանը:

«Երկրորդ սցենարն այն է, որ մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպության մասնագիտացված, բայց կառավարությունը որոշակի ներկայություն ունենում է»,- տեղեկացրել է նա:

1/2939
bottom of page