top of page

Ստրադիվարիի պատրաստած ջութակը կարող է դառնալ երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկ երաժշտական ​​գործիքը

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 4
  • 1 min read

ree

1714 թվականին Անտոնիո Ստրադիվարիի պատրաստած ջութակը կարող է դառնալ երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկ երաժշտական ​​գործիքը. աճուրդն անցկացնելու է Sotheby's-ը՝ ուրբաթ օրը Նյու Յորքում:

Աճուրդի տան մասնագետները «Յոահիմ-Մա Ստրադիվարի» ջութակի արժեքը գնահատում են 12-18 միլիոն դոլար։ Այն բոլոր շանսերն ունի գնի առումով գերազանցելու Ստրադիվարիի՝ 2011-ի աճուրդում 15,9 մլն դոլարով վաճառված Lady Blunt ջութակը: Գինեսի ռեկորդների գիրքն այս նմուշը ճանաչել է երբևէ աճուրդում ամենաթանկ վաճառված երաժշտական գործիքը:

Sotheby’s Americas-ի նախագահ և համաշխարհային բիզնեսի ղեկավար Մարի Կլաուդիա Խիմենեսի խոսքով՝ Ստրադիվարին ջութակը պատրաստել է իր «ոսկե շրջանի» ընթացքում, որը սկսվել է մոտ 1700 թվականին և նշանավորվել է նրա վարպետության բարելավմամբ:

1/3032
bottom of page