Ադրբեջանում համաներումը կտարածվի ավելի քան 20 հազար մարդու վրա
- Lilit

- 14 hours ago
- 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա» կապակցությամբ համաներում հայտարարելու նախաձեռնությամբ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ համաներման մասին օրենքի նախագիծը նախատեսում է «ազատել պատժից կամ քրեական պատասխանատվությունից այն անձանց, ովքեր մասնակցել են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ռազմական գործողություններին, ինչպես նաև մասնակիցների հարազատներին, խոցելի խմբերին»։
Նշվում է, որ դատապարտյալներից ավելի քան 5000-ը կազատվեն ազատազրկումից, ավելի քան 3000 անձանց պատժի ժամկետը կկրճատվի, ավելի քան 7000-ը կազատվի ազատության սահմանափակումից, մոտավորապես 4000 դատապարտյալ կազատվի պայմանական դատավճիռներից, իսկ ավելի քան 1000 անձ կազատվի քրեական պատասխանատվությունից։
Ընդհանուր առմամբ, համաներումը կտարածվի ավելի քան 20 հազար մարդու վրա։




















