Փաշինյանի առջև դրոշը գլխիվայր դրած աշխատակցին ԱԳՆ-ից հեռացրել են․ Factor.am
- Lilit
- 4 hours ago
- 1 min read

Արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայության աշխատակիցն ազատվել է աշխատանքից՝ Փաշինյանի և Նիդերլանդների վարչապետի հանդիպման ժամանակ ՀՀ դրոշը գլխիվայր դնելու համար, Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԳՆ-ից։
Մայիսի 16-ին Տիրանայում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ։ Վարչապետի աշխատակազմը տարածել էր պաշտոնական տեսանյութ, որտեղ ՀՀ պետական դրոշի՝ կարմիր, կապույտ, ծիրանագույնի փոխարեն դրված էր, ծիրանագույն, կապույտ, կարմիր գույների դասավորությամբ դրոշ։ Հրապարակումից կարճ ժամանակ անց կառավարությունը հեռացրեց այդ տեսանյութը և ավելի ուշ հրապարակվեց մեկ այլ տեսանյութ, որտեղ ընդհանրապես չէին երևում սեղանին դրված դրոշները։