Տավուշի 1634 ուսուցչից տարակարգ ստացել է ընդամենը 40-ը, կամավոր ատեստավորվել՝ 201-ը, սա խայտառակություն է. Ոսկան Սարգսյան
- Lilit
- 6 hours ago
- 1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Խայտառակ թվեր՝ ի գիտություն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության հանրակրթական դպրոցներում աշխատում է 1634 մանկավարժ, որոնցից ատեստավորման միջոցով տարակարգ ստացել են 40-ը, այդ թվում՝ 22-ը ունեն 1-ին կարգի աստիճան, 12-ը՝ 2-րդ կարգի, 3-ը՝ 3-րդ կարգի և 3-ը՝ 4-րդ կարգի։
Մարզպետարանից հայտնում են նաև, որ 2023 թվականից առ այսօր մարզի հանրակրթական դպրոցներից թվով 201 ուսուցիչ կամավոր ատեստավորվել է: Մարզի հանրակրթական դպրոցների 1634 ուսուցչից տարակարգ ստացել է ընդամենը 40-ը, կամավոր ատեստավորվել՝ 201-ը, սա խայտառակություն է»։