top of page

Բագրատ և Միքայել սրբազանները ՔԿՀ-ում կմասնակցեն Վարդավառի տոնի պատարագին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 23
  • 1 min read

ree

Բագրատ և Միքայել սրբազանները կմասնակցեն Վարդավառի տոնի պատարագին, որը կմատուցվի «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին Armenia Sputnik-ին հայտնել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը։


«Մենք գրավոր դիմումներ ենք ուղարկել ՔԿՀ և մեզ թույլ են տվել, որ այս կիրակի ծառայություն անցկացվի։ Պատարագը կվարի ՔԿՀ–ի հոգևորականը և, բնականաբար, արքեպիսկոպոսները ներկա կլինեն»,– տեղեկացրել է նա։


Սրբազանները չեն բողոքում կալանավորման պայմաններից կամ ՔԿՀ աշխատակիցների վերաբերմունքից։ Նրանք շարունակում են մնալ նույն խցում։

1/2946
bottom of page