top of page

Ես ընդդիմադիր հայացքներով մարդ եմ, բայց որոշեցի, որ այսօր գամ Թալին, որտեղ վարչապետն է. Մհեր Արմենիա

  • Writer: Lilit
    Lilit
  • 1h
  • 1 min read

ree

Երգիչ Մհեր Արմենիան, ով պնդում է, որ ընդդիմադիր հայացքներ ունի, այսօր Նիկոլ Փաշինյանի հետ Թալինում մասնակցում էր պատարագին։

«Այո՛, ես ընդդիմադիր հայացքներով մարդ եմ, բայց բոլորս Աստծո զավակներ ենք ու եկեղեցին ընդունում է բոլոր մարդկանց՝ անկախ քաղաքական հայացքներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Երգիչն այսօր «համերաշխության աղոթք» է բարձրացրել։

Հարցին՝ բազմաթիվ եկեղեցիներում է այսօր պատարագ մատուցվում՝ ինչո՞ւ է եկել հենց Թալին՝ նա պատասխանեց. «Որոշեցի, որ այսօր գամ այստեղ, որտեղ վարչապետն է»։

1/2946
bottom of page