top of page

Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 5, 2024
  • 1 min read
ree

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտվելուց հետո կարող է մի շարք փոփոխություններ կատարել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կաբինետում և ղեկավարության կազմում։ Այս մասին գրում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Էրդողանը երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (Ակ Պարտի) ղեկավարության հետ։ Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ կուսակցությունը չի կարողացել տեղական ընտրություններում հասնել ցանկալի արդյունքների՝ տեղում բացթողումների պատճառով, արդյունքները կվերլուծվեն։

«Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված՝ առանց հապաղելու։ Սպասվում է որոշ մաշված նախարարների ու փոխնախագահների փոփոխություն։ Եթե ​​այդ փոփոխությունները ժամանակին չկատարվեն, ապա այս անգամ սպասումները կարող են վերածվել հիասթափության»,- գրում է թերթի սյունակագիր, կառավարական շրջանակներին մոտ կանգնած Աբդուլքադիր Սելվին։

Թուրքիայում մարտի 31-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Նախնական տվյալներով՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (CHP) վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցում է իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցությանը։

1/2948
bottom of page