top of page

Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի եզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականը հաղթեց Պորտուգալիայի ընտրանուն և ութերորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read


Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե Արենա» մարզապալատում ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի եզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականը դրամատիկ պայքարում հաղթեց Պորտուգալիայի ընտրանուն՝ 5:3 հաշվով և ութերորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Հանդիպման մեկնարկը հաջող էր իսպանացիների համար․ արդեն 1-ին րոպեին Անտոնիո Պերեսը բացեց հաշիվը, իսկ 2-րդ րոպեին Խոսե Անտոնի Ֆերնանդես Ռայանը կրկնապատկեց այն։ Պորտուգալիայի ընտրանին կարողացավ արագ վերականգնել հավասարակշռությունը․ 4-րդ րոպեին Աֆոնսո Ժեզուսը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 6-րդ րոպեին Ռուբեն Գոիսը հաշիվը դարձրեց 2:2։ Այնուամենայնիվ, առաջին խաղակեսի վերջնամասում՝ 19-րդ րոպեին, Անտոնիո Պերեսը ձևակերպեց դուբլ՝ կրկին առաջ մղելով իսպանացիներին։

Երկրորդ խաղակեսում պայքարն էլ ավելի թեժացավ։ 29-րդ րոպեին Պաուլետան գոլ խփեց Իսպանիայի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3:3, սակայն 35-րդ րոպեին Անտոնիո Պերեսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ առաջ բերելով իր թիմին՝ 4:3։ Հանդիպման վերջնակետը 40-րդ րոպեին դրեց Ադոլֆոն՝ սահմանելով վերջնական հաշիվը՝ 5:3։

Նշենք, որ երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականին պայքարից դուրս թողած Խորվաթիան հետխաղյա 6-մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիային՝ դառնալով բրոնզե մեդալակիր։

1/3151
bottom of page