top of page

Պատասխանատվությամբ մոտեցեք ձեր խոսքին և վարքին. Տեր Ղազարի կոչը՝ ՔՊ-ական Գևորգ Պապոյանին

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 8
  • 1 min read

ree

ՀՀ Էկենոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, որ Եկեղեցու վերնախավի մեծ մասը իրենց սահմանած ուխտի հետ կապված խնդիր ունի։ Զրպարտչական այս հայտարարությունը նախարարը քողարկել է Հայ Եկեղեցու հանդեպ իր՝ որպես Եկեղեցու հետևորդի «մտահոգությամբ», ինչը վերջին շրջանին բնորոշ է նրա քաղաքական ներկայիս թիմի որոշ անդամների հռետորաբանությանը, այս մասին հայտարարել է Մասյացոտնի թեմի Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Թորոսյանը։

«Հայ Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականների մեծ մասի հասցեին նման անպատասխանատու հայտարարություն լսելուց հետո բնական հարց է ծագում. ի՞նչ գիտի նախարարը, թե ով ինչ մեղք է գործել, մանավանդ, որ նա որևէ մեկի խոստովանահայրը չէ։ Կամ եթե նա իրապես այսպիսի տեղեկությունների է տիրապետում, թող հանրայնացնի դրանք անուններով ու փաստերով, այլապես նա կդասվի մյուս զրպարտիչ ու անպատասխանատու պաշտոնյաների ցանկում։ Սուրբ Գիրքն ասում է. «Ով ստի վրա է հաստատվում, նա հողմեր է արածեցնում կամ թևավոր թռչուններ է փորձում բռնել» (Առակաց 9։12)։

Մեկ հիշեցում իրենց Հայ Եկեղեցու հետևորդ համարողներին. Հայ Եկեղեցու հետևորդը չի կարող հարգանք չունենալ նույն Եկեղեցու Նվիրապետական կարգի հանդեպ և անհասկանալի շահերից մղված՝ կասկածի դատ դնել Եկեղեցու հեղինակությունն ու վաստակը։ Ինչպե՞ս եք արդարացնելու ձեր «մտահոգությունը», երբ մի օր հենց Հայ Եկեղեցին հրաժարվի իր այդ տեսակ հետևորդներից։ Պատասխանատվությամբ մոտեցեք ձեր խոսքին և վարքին ու մի հասունացրեք այդ պահը։

Մեր աղոթքն է, որ Տերը իմաստություն շնորհի այս անձանց, որպեսզի նրանք, Սուրբ Ներսես Շնորհալի Կաթողիկոսի խոսքով, «բարին խոսեն, խորհեն և գործեն»»,- նշել է Տեր Ղազարը։

1/2942
bottom of page