Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ
- Lilit
- Aug 9
- 1 min read

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացված 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում:
Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն:
Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն:
ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն:Վարպետության թեկնածու Վալտեր Գյուրջինյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր:
ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի բրոնզե մեդալակիր:
Մանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր:
Թիմի ղեկավարն էր ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Գասպարյանը:
Շնորհավորում ենք մեր պատանիներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ