top of page

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանի հաղթական մեկնարկը

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 19
  • 1 min read

ree

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է։

Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։

Սամուել Սեւյանը (ԱՄՆ) ոչ ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։ Ոչ ոքի ավարտվեցին նաեւ Ֆրանսիայի ներկայացուցիչներ Մաքսիմ Վաշիե-Լագրավի եւ Ալիռեզա Ֆիրուջայի եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի ու լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի պարտիաները։

Աշխարհի չեմպիոն, հնդիկ Գուկեշ Դոմարաջուն պարտվեց հնդիկ Պրագնանադհա Ռամեշբաբուին։

Կանցկացվի 9 տուր։

Sinquefield Cup-ի մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է։ Հաղթողը կստանա 100 հազար դոլար։

1/2954
bottom of page