top of page

Խոշոր վթար, Ուշիի ոլորաններում բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» գլանատակառ բեռնատարները. «Շամշյան»

  • Writer: Lilit
    Lilit
  • 17 hours ago
  • 1 min read

ree

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Արամ Թումանյանի վարած «SHACMAN» մակնիշի ինքնաթափ բեռնատարն ու Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկարամ Գարսևանյանի վարած «VOLVO» մակնիշի գլանատակառ բեռնատարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդներից Ա. Թումանյանին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:  Բախման հետևանքով բեռնատարից վառելիքի արտահոսք է սկսվել:  Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել են հերթապահություն, մինչև ժամանել են ճանապարհը սպասարկող ճանշինի աշխատակիցները, ապա համատեղ ուժերով իրականացրել են ճանապարհի լվացան աշխատանքներ:  Վարորդները տեում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

bottom of page