«Թրամփի ուղին» տարածաշրջանային համագործակցության հզոր խթան կդառնա․ Էրդողան
- Lilit
- 18 hours ago
- 1 min read

Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին՝ «Թրամփի ուղին»(Նախիջևանի հետ սահման) կդառնա տարածաշրջանային համագործակցության և զարգացման հզոր խթան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ նոր տրանսպորտային նախագիծը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա։
Էրդողանի ուղերձում նշվում է, որ Կարսից մինչև Նախիջևան երկաթուղին կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ևս մեկ կարևոր օղակ։
«Այս ճանապարհը կարևոր դեր կխաղա որպես կամուրջ զարգացման ճանապարհին», – ընդգծել է նա։