top of page

Առնվազն 5 ծնող գիտեմ, որոնց իշխանությունը բանտի դուռ է հասցրել միայն այն բանի համար, որ նրանք պահանջատեր են. Տիգրան Աբրահամյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 7
  • 1 min read

ree

Առնվազն 5 ծնող գիտեմ, որոնց իշխանությունը բանտի դուռ է հասցրել միայն այն բանի համար, որ նրանք պահանջատեր են։

Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունը 1-ամսյա կալանքի տարավ Արսեն Ղուկասյանին, մի մարդու, ով իր բազմաթիվ բախտակիցների հետ պայքարում է 44-օրյա պատերազմում զոհված ու անհետ կորած անձանց անձանց իրավունքների և ճակատագրի պարզման ուղղությամբ:

Այս մարդկանց 5 տարի է` իշխանությունը փորձում է մոլորեցնել, ստել` հավաստիացնելով, թե աշխատում են, ճշտում են, սակայն իրականում սրա տակ մեծ բլեֆ է:

Առնվազն 5 ծնող գիտեմ, որոնց իշխանությունը բանտի դուռ է հասցրել միայն այն բանի համար, որ նրանք հաստատակամ են, պահանջատեր են ու հետևողական և պայքարում են հանուն արդարության ու ճշմարտության:

Երկրի համար ճակատագրական պահին զենք վերցրած ու ճակատ մեկնած մարդիկ արժանի են ամենաբարձր հարգանքին, սակայն ի հեճուկս դրան, իշխող ռեժիմը ճիշտ հակառակն է վարվում` նսեմացնում է նրանց դերը, իսկ ընտանիքի անդամներին, մերձավորներին հետապնդման ենթարկում»։

1/2981
bottom of page