top of page

Վազգեն Մամիկոնյանն ազատվել է ՔԿ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից

  • Writer: Lilit
    Lilit
  • 18 hours ago
  • 1 min read
ree

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստորագրել է հրաման, որով Վազգեն Մամիկոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Վոլոդյայի Մամիկոնյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա։

Հրամանն ընդունվել է հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Վազգեն Մամիկոնյանի դիմումը։

1/2981
bottom of page